00:00:00

Սաադ Հարիրին վերջնականապես հրաժարվեց գլխավորել Լիբանանի նոր կառավարությունը

21:43, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ալ Մուստաքբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրին, որը կատարում Է Լիբանանի վարչապետի պարտականությունները, նոյեմբերի 26-ին վերջնականապես հայտարարել Է, որ հրաժարվում Է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը: Այդ մասին ասված Է սուննի քաղաքական գործչի հայտարարության մեջ, որը մեջբերել Է Al Hadath հեռուստաալիքը։ «Ես այդ որոշումն եմ ընդունել, որովհետեւ ճգնաժամից այլ ելք չեմ տեսնում, բացի տեխնոկրատների կառավարության ստեղծումից»,-պարզաբանել Է նա: Հարիրին կոչ Է արել հանրապետության նախագահ Միշել Աունին՝ անցկացնել խորհրդարանական կոնսուլտացիաներ եւ նշանակել նոր վարչապետի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր