00:00:00

Քաղաքը պարտավորվել է բնակիչներին վերաբնակեցնել վթարայնության 4-րդ աստիճանի շենքերից. Երեւանի քաղաքապետ

17:31, 26 նոյեմբեր 2019

Քաղաքը պարտավորվել է վթարայնության 4-րդ աստիճանի շենքերից բնակիչներին վերաբնակեցնել այլ տներում եւ բնակարաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 26-ին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղաքապետն օրինակ բերեց Արզումանյան փողոցի վթարային տան բնակիչներին, որտեղ բոլոր քաղաքացիները չէ, որ համաձայնում են տեղափոխվել այլ տուն։ «Գուցե, դա կապված է իշխանության հանդեպ վստահության բացակայության հետ, ինչը եղել է անցյալում։ Մենք մտահոգ ենք այդ մարդկանց ճակատագրով, բայց լիազորված չենք հարկադրաբար հանել նրանց այդ տներից։ Մենք դիմել ենք կառավարությանը եւ խորհրդարանին՝ օրենսդրական փոփոխությունների նպատակ ունենալով, որպեսզի քաղաքի իշխանությունները կյանքի եւ առողջության սպառնալիքի դեպքում կարողանան քաղաքացիներին վերաբնակեցնել այլ տներում»,- նշել է Մարությանը։ Նա ընդգծել է, որ կառուցապատողները, որոնք բանակցություններ են վարել բնակիչների հետ այն մասին, որ քանդեն շենքերը եւ նորերը կառուցեն ու տրամադրեն նրանց  հին բնակարաններին հավասարարժեք բնակարաններ, հավերժ սպասել չեն կարող։ «Միեւնույն ժամանակ, կառուցման ժամանակ քաղաքի իշխանություններն իրենց վրա են վերցնում այլ տեղում բնակարանի ծախսերը։ Բայց բոլոր բնակիչները չէ, որ համաձայն են, եւ ժամանակի ձգձգումը կարող է հանգեցնել նրան, որ կառուցապատողը հրաժարվի նախագծին մասնակցելուց»,- ամփոփել է քաղաքապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր