00:00:00

Ստամբուլում ցրել են կանանց իրավունքների համար երթը

21:22, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ստամբուլում կանանց իրավունքների համար երթը ոստիկանությունը ցրել է: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։ Ստամբուլում կազմակերպված երթին մասնակցել է մոտ 2 հազար մարդ: Երթը ցրելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ և պլաստմասե փամփուշտներ է կիրառել: Թուրք իրավապաշտպանները վստահեցնում են, որ 2019 թվականի սկզբին Թուրքիայում 378 կին է սպանվել: Նոյեմբերի 25-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի օր: Այդ օրը աշխարհի տարբեր անկյուններում երթեր են կազմակերպվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր