00:00:00

Էրդողանը կոչ է արել թուրք ժողովրդին և գործարար շրջանակներին հրաժարվել դոլարից

20:19, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ կոչ է արել ժողովրդին և գործարար շրջանակներին հրաժարվել դոլարից և վերադառնալ թուրքական արժույթին: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքի կայքը:
«Մեր տնտեսությունը շարունակում է ամբողջ թափով վերականգնվել: Բոլոր տվյալները վկայում են այդ մասին: Իսկ մեզ բոլորն ասում են, որ մենք գնում ենք դեպի անդունդ: Թողե՛ք այդ դոլարը, եկե՛ք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլևս չի արժեզրկվում»,- ասել է Էրդողանը: Ավելի վաղ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր էին կնքել ազգային արժույթներով հաշվարկների վերաբերյալ: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան գտնվում է տնտեսական խորը ճգնաժամի մեջ: Ըստ նրա՝ միակ ելքը ժողովրդավարական ու տնտեսական կառուցվածքային փոփոխություններն են, որոնց մասին, սակայն, իշխանությունները չեն մտածում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր