00:00:00

Մերկելն ու Մակրոնը վիճել են

19:22, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի անկման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ վիճել են: Այս մասին հաղորդում է The New York Times-ը: «Ես հասկանում եմ կործանարար քաղաքականության Ձեր մղումները: Սակայն հոգնել եմ բեկորները հավաքելուց: Կրկին և կրկին ստիպված եմ սոսնձել Ձեր կոտրած բաժակները, որպեսզի կարողանանք նստել և միասին թեյ խմել»,- ասել է Մերկելը: Մակրոնը, իր հերթին, պատասխանել է, որ չի կարող մասնակցել Լոնդոնում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ձևացնել, թե ոչինչ չի պատահել: Նրանք զրուցել են Սիրիայում Թուրքիայի և Միացյալ Նահանգների գործողությունների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր