00:00:00

Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում. 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 41-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

16:37, 03 ապրիլ 2018 Պատահարներ

Երեկ՝ ապրիլի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Խուդյանը Հաղթանակ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 34 UN 856 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գավառ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գաբրիել Հայրապետյանին, գրում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս իր վարած DAF մակնիշի 34 FC 538 համարանիշի ավտոմեքենան կայանել էր ճանապարհի թույլատրելի հատվածում, որպեսզի ստուգեր ավտոմեքենայի արգելակների աշխատանքը, և այդ պահին նա վրաերթի է ենթարկվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր