00:00:00

Եղանակը Հայաստանում

14:38, 26 նոյեմբեր 2019

Հայաստանում նոյեմբերի 27-ին օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը ամենուրեք կբարձրանա 8-10 աստիճանով, մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա նաեւ ցերեկային ժամերին: «Հայպետհիդրոմետից»  հայտնեցին, որ Երեւանում օրվա երկրոդ կեսին տեղ-տեղ հնարավոր է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +8+10: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+10, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+8, Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+8, Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5+9, Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11, Արարատում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11, Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+8, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +6+9, Արցախում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3+6 (հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8):
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր