00:00:00

Թուրքիան փրկարարներ և բժիշկներ է ուղարկել երկրաշարժի հետևանքով տուժած Ալբանիա

18:28, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետներին արձագանքման գործակալությունը փրկարարներ, բժիշկներ և սարքավորումներ է ուղարկում Ալբանիա՝ երկրաշարժից տուժած վայրեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով Ալբանիա է ուղարկվում փրկարարների և բժիշկների խումբ, ինքնաթիռ և երեք տրանսպորտային միջոց»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երեքշաբթի հայտնել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի մոտակայքում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի մասին: Ըստ սեյսմոլոգների` երկրաշարժին հաջորդել են 5 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք հետցնցումներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է էինք` երկրաշարժի հետևանքով մահացել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ, փլուզվել են հարյուրավոր շենքեր: Այսօր առավոտյան Ալբանիայի նախագահ Իլիր Մեթան նշել է, որ իրավիճակը ողբերգական է, և հայտնել է, որ ջանքեր չեն խնայում մարդկանց փլատակների տակից դուրս բերելու համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր