00:00:00

«Ռեստարտ»-ի անդամները ոստիկանության շենքի մոտ են․ սպասում են Արման Սարգսյանին

13:28, 26 նոյեմբեր 2019

«Ռեստարտ» նախաձեռնության անդամներն այս պահին  բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը նշեց, որ  չի կարող լինել նոր Հայաստան եւ հեղափոխությունը չի կարող ավարտված լինել, եթե շարունակում են ունենալ հին իրավապահ մարմիններ՝ հին մտածողությամբ ու հին վարքագծով. «Փորձելու ենք հանդիպել իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչների հետ»։ Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ոստիկանության գնդապետն ու հաղորդեց, որ ոստիկանապետն այս պահին իր մի քանի աշխատակիցների հետ ԱԺ-ում է։ Նախաձեռնության անդամներն էլ ասացին, որ սպասելու են ոստիկանապետին։ Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում նաեւ ԱԱԾ-ի շենքի դիմաց։ Նրանց խոսքով՝ դա իրազեկում էր։ Նշում էին, որ պատրաստվում են ամեն օր  ակցիաներ իրականացնել պետական կառույցների շենքերի դիմաց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր