00:00:00

Արցախի նախագահը դատախազության աշխատակիցներին պետական բարձր պարգեւներ է հանձնել եւ կոչումներ շնորհել

13:28, 26 նոյեմբեր 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին, պետական բարձր պարգեւներ հանձնել եւ կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների: Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իր խոսքում Նախագահը նշել է, որ դատախազության ոլորտը, այն գործառույթները, որոնք իրականացնում է կառույցը, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության եւ վերապատրաստման, ծառայության համար համապատասխան պայմանների ապահովումը միշտ եղել են եւ կլինեն մեր պետականաշինության կարեւոր ուղղություններից: «Վստահ եմ, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար, եւ դուք այսուհետ եւս մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կշարունակեք ձեր ծառայությունը՝ ի նպաստ մեր հայրենիքի ու ժողովրդի բարօրության»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր