00:00:00

Մենք «վեթինգ»-ի այլ տեսլական ունեինք, բայց հիմա այդ բեռը մնաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա. Էդմոն Մարուքյան

13:06, 26 նոյեմբեր 2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրված նախագահը շատ արժանի թեկնածու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` Հայկուհի Հարությունյանի`  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվելու մասին:
«Շատ կարևոր է, որ հիմա լավ հիմքեր դրվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության համար: Ինչպես հիմքը դնեն, այնպես էլ շարունակվելու է, որովհետև ապագայում եկած անդամները ավելի քիչ ազդեցություն կարող են ունենալ դրված հիմքերի վրա»,-նշեց նա: Մարուքյանը նշեց, որ ձևավորված հանձնաժողովը բավականին տարբերվում է նախկին Էթիկայի հանձնաժողովից, և լիազորություններն ավելի մեծ են: Հարցին, թե ինչ էական տարբերություն կլիներ, եթե թեկնածուն ընտրվեր իշխանական թևից, Մարուքյանը պատասխանեց, որ Հայկուհի Հարությունյանն ամեն դեպքում իր դերը կունենար, սակայն ավելի լավ է, որ նման փորձառու մարդ ընտրվեց: «Շատ կարևոր է նայել մարդու անցած ճանապարհին, և տիկին Հարությունյանը մեծ ճանապարհ է անցել իրավապաշտպան  դաշտում: Մենք պետք է այնպես անենք, որ մեր բոլոր համակարգերը որևէ պարագայում չհասնեն «ախտահարման»: Մենք «վեթինգ»-ի այլ տեսլական ունեինք, բայց հիմա այդ բեռը մնաց այս հանձնաժողովի վրա: Ես հույս ունեմ, որ հնարավորինս ամեն ինչ արվելու է»,- ասաց նա: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ կոռուպցիա այլևս չկա, Մարուքյանը պատասխանեց, որ կոռուպցիա միշտ կա, սակայն այլ բան է այդ կոռուպցիայի մակարդակը և հանրային ընկալումը և նշեց, որ կոռուպցիան հիմա ավելի ցածր մակարդակի է. «Այդ գործով զբաղվել ենք, զբաղվում ենք և պետք է զբաղվենք մինչև վերջ»,- նշեց պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր