00:00:00

Կոստանյանը կասկածում է ՀՀԿ-ին

16:27, 03 ապրիլ 2018

ՀՀ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ՀՀԿ-ականներ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Ֆելիքս Ցոլայյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Արամ Հարությունյանը, Հակոբ Բեգլարյանն ու Ալիկ Սարգսյանը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գեւորգ Կոստանյանը լսելով Կարինե Աճեմյանին, ով հերթով թվարկում էր օրենքի նախագծի հեղինակներին հարցրեց. «Տիկին Աճեմյան, անկեղծ բոլոր պատգամավորները մասնակցե՞լ են օրենքի նախագծի մշակմանը»: Կարինե Աճեմյանը հարցը անպատասխան թողեց: Ի դեպ Կոստանյանը կրկնեց, որ ակնկալում է անկեղծ պատասխան: Առավել քան ակնհայտ է, որ Կոստանյանը հարցի պատասխանը շատ լավ գիտի: Բոլորին է հայտնի է, որ դժվար թե վերը թվարկված պատգամավորների մեծ մասը օրենք մշակող լինի: Սա հստակ գիտի նաեւ Կոստոնյան Գեւորգը, իսկ թե ինչու՞ նա որոշեց անհարմար դրության մեջ դնել ՀՀԿ-ականներին թերեւս քննարկման մեկ այլ թեմա է: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր