00:00:00

Սեւան-Մարտունի ճանապարհին բախվել են «ՎԱԶ-2107»-ը եւ «Hummer»-ը. կա վիրավոր

12:30, 26 նոյեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 00:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհին՝ «Վերադարձ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ Դավիթ Բ., ծնված 1989 թ.) եւ «Hummer» (վարորդ՝ Կարեն Ս., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր