00:00:00

Ալեքսանյանի նվերը՝ Մարությանին․ իշխանությունը գաղտնի է պահում

12:01, 26 նոյեմբեր 2019

Երևան քաղաքապետարանում  մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստի օրակարգում 21 հարց է ընդգրկված:
Հարցերից մեկը վերաբերում է Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրմանը, իսկ 6-ը` Երևան համայնքի սեփականություններ համարվող որոշ բնակարաններ անհատույց օտարելուն:
Մինչ այդ լրագրողերի հետ զրույցում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները լրագրողների հետ զրույցում անդրադարձան գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից քաղաքապետարանին կամազներ  նվիրելու հանգամանքին։
«Այն ուժը, որը յուրաքանչյուր նոր բեռնատարը նկարում և տարածում է, այսօր չի հայտնում՝ այդ մեքենաներն ումից են ստացվել և ինչի դիմաց։ Եթե ամիսներ շարունակ այս ինֆորմացիան պահել են, ես այստեղ խնդիր եմ տեսնում», - ասաց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Խմբակցության մեկ այլ անդամ Անի Խաչատրյանն էլ  նշեց, որ շուրջ երկու տասնյակ մեքենաների նվիրատվության գործընթացն իրականացվել է գաղտնի, իրենք տարբեր մարդկանցից են իմացել այդ մասին։ «Նոր իշխանության համար թափանցիկությունը շատ կարևոր է։ Գաղտնիության խնդիրն ինչո՞ւմ է, գուցե դա նախկին գործարարների մեղքերի քավությունն է, ովքեր աշխատել են հարկերից ազատված։ Բայց հարց է՝ ինչո՞ւ է այդ ամենը գաղտնի պահվել», - հարց հնչեցրեց ավագանու անդամը։
Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր