00:00:00

Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրություններին կարող է մասնակցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից. լրատվամիջոցներ

15:26, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան Դանիայում մասնակցել է «Թող մեր ձայնը հասնի Մեջլիսին» խորագրով քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է timeturk.com կայքը:
Քննարկման ժամանակ Աղբաբային հարց է ուղղվել, թե արդյոք իրենց կուսակցությունը Թուրքիայի գալիք նախագահական ընտրություններին կողմ է լինելու նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածությանը: «Աբդուլլահ Գյուլը Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն չի լինի: Նրա թեկնածության մասին առաջարկը ստացվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից»,- ասել է նա: Աբդուլլահ Գյուլի՝ հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը քննարկման առարկա էր դարձել դեռևս ապրիլին, սակայն այդ քննարկումները դադարել էին այն բանից հետո, երբ Գյուլը հայտարարել էր, որ առանց ընդդիմության հետ որևէ համաձայնության՝ չի առաջադրի իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի 11-րդ նախագահն է, ղեկավարել է 2007-2014 թվականներին: 2007 թվականին նա նախագահի պաշտոնում փոխարինել է Ահմեդ Նեջդեթ Սեհերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր