00:00:00

Թբիլիսիում ոստիկանությունն առնվազն 28 մարդ Է ձերբակալել ընդդիմության հանրահավաքը ցրելիս

15:15, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թբիլիսիում առնվազն 28 մարդ Է բերման ենթարկվել եւ երեքը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել խորհրդարանի շենքի մոտ ոստիկանության կողմից ընդդիմության հանրահավաքը ցրման ընթացքում: Այդ մասին ասված Է Վրաստանի ՆԳ նախարարության՝ նոյեմբերի 26-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խորհրդարանի շենքի մոտ ակցիայի ընթացքում Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173 («Ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելը») եւ 166 («Մանր խուլիգանություն») հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար ընդամենը ձերբակալվել Է 28 մարդ: Տարբեր բնույթի վնասվածքներ Է ստացել երեք մարդ: Տուժածներին համապատասխան բուժօգնություն Է ցուցաբերվել»,- նշվում Է հայտարարության մեջ: Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք երկրորդ շաբաթն անընդմեջ պահանջում են համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, նոյեմբերի 25-ի երեկոյան ձեռնամուխ են եղել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մուտքերի պիկետմանը՝ փորձելով պատգամավորներին զրկել երեքշաբթի օրը լիագումար նիստ անցկացնելու հնարավորությունից: Հատուկ նշանակության ուժերը հանրահավաքի մասնակիցներին հետ են մղել խորհրդարանի մուտքերից: Ակցիայի ցրումն ուղեկցվել Է ոստիկանության հետ բախումներով: ՆԳՆ-ում հայտարարում են, որ հանրահավաքի մասնակիցների պիկետն անօրինական Էր: «Ակցիան դուրս Էր եկել ժողովների ու խոսքի ազատության մասին օրենքի շրջանակից, մասնավորապես, խախտվել Է «Ժողովների ու ցույցերի մասին» Վրաստանի օրենքը, որն արգելում Է արգելափակել օրենսդիր մարմնի շենքի մուտքերը, ինչպես նաեւ ճանապարհի երթեւեկելի մասի փակումը, եթե չկա դրա անհրաժեշտությունը, ելնելով ժողովի մասնակիցների թվաքանակից»,- հավելել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր