00:00:00

Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի եւ գազի մատակարար է. Նիկոլ Փաշինյան

10:29, 26 նոյեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ ներկայացրել է իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցից մի հատված: Նա, մասնավորապես, գրել է. «Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր. Հարց - Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար: Պատասխան - Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) եւ հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի եւ գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի եւ բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արեւը: Հետեւաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր