00:00:00

Ալբանիայում հարյուրավոր մարդիկ տուժել են հզոր երկրաշարժից

14:45, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ալբանիայում հզոր երկրաշարժից տուժել են հարյուրավոր մարդիկ, ավերվել են մի քանի տներ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Exit պորտալին։ Ավելի վաղ Տիրանայից ոչ հեռու 6,4 ուժգնությամբ ցնցումների մասին տեղեկացրել էր ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։ Ինչպես հավաստիացնում են տեղի ԶԼՄ-ները, ստորգետնյա ուժեղ տատանումները զգացվել են անմիջապես մայրաքաղաքում, ինչպես նաեւ Դուրես քաղաքում, որն ամենամոտն է էպիկենտրոնին։ Տիրանայից 30 կիլոմետր հեռու քանդվել է երկու բնակելի տուն, եւս երկու շենք փլուզվել է Կավայա քաղաքում՝ Դուրեսից ոչ հեռու։ Տեղի հիվանդանոցներ են դիմել հարյուրավոր մարդիկ, նրանց ճշգրիտ թիվը առայժմ հայտնի չէ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր