00:00:00

«Քաղաքացիական պայմանագրի աղոթքը»

16:10, 03 ապրիլ 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն չորրորդ օրն է, ինչ քայլարշավ է իրականացնում Հայաստանի մարզերում, նրանք արդեն հասել են Սպիտակ։ Այսօր  Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ սկսում են նոր միջոցառում, որը կոչվելու է «Մեջբերում ճանապարհից առաջ»։ Նրանք այսօր մեջբերեցին Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որով 2014 թվականին նա հայտարարել  էր, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնի համար, ոչ էլ հավակնում է վարչապետի պաշտոնին։ Նիկոլ Փաշինյանը մեջբերում էր Սերժ Սարգսյանի  խոսքերը, իսկ ընկերները կրկնում էին, ի դեպ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ ստանձնել էր արարողության քահանայի դերը, նա, ինչպես ընդունված է հոգեւորականների մոտ, քահանայի նման երգելով էր արտասանում բառերը։ «Նոր միջոցառում ենք ընդգրկել, որը կոչվում է «Մեջբերում ճանապարհից առաջ»․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար, եթե վերջնական քննարկումների արդյունքում,իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին, վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։ Չեմ հավակնում, չեմ հավակնելու։ Առավոտյան արարողություն կատարեցինք, ծառատունկ ենք անելու նաեւ։ Արեք սա տնից դուրս գալուց առաջ եւ տուն վերադառալուց առաջ, գուցե դառնա Ձեր ճանապարհի հաջողության գրավականը»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր