00:00:00

«Կարող էի լինել Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին, բայց ես պարզապես չէի ուզում»․ Սնեյդեր

01:33, 24 նոյեմբեր 2019 Հասարակություն

«Ինտերի» և Հոլանդիայի հավաքականի նախկին խաղացող Ուեսլի Սնեյդերն ասել է, որ կարող էր ձեռք բերել «Ոսկե գնդակը» և հասնել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին: «Համոզված եմ, որ, եթե 100 տոկոս ներդնեի ուժերս, որպեսզի Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն մակարդակի վրա լինեի, ես կհասնեի դրան: Ես չէի ցանկանում 2010 թվականին նվաճել «Ոսկե գնդակը» և չեմ ափսոսում դրա համար: Այնպես չէ, որ ես չէի կարողանա դա անել, ես պարզապես չէի ուզում: Ես վայելեցի իմ կարիերան, նվաճեցի բոլոր մրցանակները, որոնք կարող էի նվաճել: Հետևաբար՝ ես ոչ մի վայրկյան չեմ փոշմանել: Ես թիմային խաղացող եմ, և ինձ դուր էր գալիս հաջողության հասնել այլ խաղացողների հետ: Անցել է գրեթե տասը տարի, և մարդիկ դեռ ասում են, որ ես 2010 թվականին պետք է նվաճեի «Ոսկե գնդակը»: Բայց ես դրա հետ կապված ոչ մի խնդիր չունեմ: Ես ասում եմ՝ տղաներ, ես նվաճեցի Չեմպիոնների լիգան: Ինձ համար դա շատ ավելի գեղեցիկ է, քան անհատական ​​մրցանակը»,- ասել է Սնեյդերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր