Մարդասպանը սկզբում իր մեղքը հերքում էր՝ պնդելով, որ տղան վնասվածքները ստացել է դժբախտ պատահարի հետեւանքով: Սակայն հավաքած հանցանշանները ոչ միայն ապացուցել են երեխայի մահվանը նրա մասնակցությունը, այլեւ հայտնաբերել են երեխայի պարբերական խոշտանգումները: Դրանից հետո 32-ամյա Գլորիան իր մեղքն ընդունել է:
Դատախազները հայտարարել են, որ Էնթոնիի մարմնի վրա անվնաս տեղ չկար: Նա ամբողջությամբ կապտուկներով եւ կտրված վերքերով էր ծածկված, իսկ օրգանները սարսափելի վիճակում էին: Զոհի կեղեքված մարմնով մարդասպանը փողոց է դուրս եկել: Փողոցում տեղադրված տեսախցիկը գրանցել է, թե ինչպես է Ֆլդսը մի ձեռքով տանում անկյանք մարմինը, իսկ մյուսով ծխախետն է բռնել: Անուհետեւ երեւում է՝ ինչպես է երեխայի անշունչ մարմինը գետնին գցում: Հրեշավոր մանրամասները փոքրիկի ծնողներին եւ մտերիմներին ցնցել են: Երբ մեղադրյալին դատարանի դահլիճից դուրս են բերել, Էնթոնիի զայրացած ազգականները փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշը եւ հայտարարել են, որ Ֆիլդսը պետք է կատարած հանցագործության համար կյանքով հատուցի: