00:00:00

Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են. Զոհրաբ Մնացականյան

19:50, 23 նոյեմբեր 2019 Հասարակություն

Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարելի է գնահատել գերազանց: Մենք ունենք միասին աշխատելու դարերի ավանդույթ և շարունակելու ենք այդ աշխատանքները, քանի որ այս հարաբերությունների հիմքը մեր պատմական համագործակցության մեջ է՝ հարստացնելու մարդկությունը քաղաքակրթական առավել բարձր արժեքներով: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Rai 24 լրատվականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ մակարդակի վրա են Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները և ինչպես կարող են բարելավվել: Մնացականյանը հարցազրույցում անդրադարձել է նաև Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներին և հայտնել իր դիրքորոշումը: «Սիրիայի հյուսիսում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունը վտանգված է այս ներխուժման պատճառով: Մենք շատ անհանգստացած ենք. շարունակելու ենք ակտիվորեն աշխատել միջազգայն հանրության հետ մասին՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ուղղությամբ: Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են և ամեն օր պետք է դիմակայեն վտանգներին և անորոշություններին, որոնք աճում են Սիրիայի հյուսիսում թուրքական ներխուժումով: Հարցին՝ զարմացա՞ծ է, արդյոք, Միացյալ Նահանգների Սենատի արգելակով հայերի ցեղասպանության հարցում, ԱԳ նախարարը պատասխանել է. «Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև այլ պետությունները, ազգերը շարունակեն ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հայերը երախտապարտ են Իտալիային և իտալական խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձև ընդունելու համար: Նույն գործընթացը ընթանում է աշխարհի տարբեր անկյուններում: Որոշիչ է նաև այն, որ Թուրքիան հաշվի նստի սեփական պատմության հետ: Ճանաչել աշխարհում իրականացված յուրաքանչյուր ցեղասպանություն հանձնառություն է հաջորդ ցեղասպանությունների կանխարգելման համար, հստակ ուղերձ հետապնդման ենթարկվողների, որ այլևս անպատժելիություն գոյություն չունի»-ընդգծել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր