00:00:00

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ մեքենան շրջվել է

14:14, 03 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 2-ին, ժամը 22:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ECO-GAS գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 14-րդ կմ-ին BMW 525i մակնիշի 71 VU 711 պետհամարանիշի  ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Ն.) հարվածել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և ուղղել ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր