00:00:00

Արման Սահակյանն ականջալուր չէ Կարեն Կարապետյանի հորդորներին. Չի լուծարի բակային ընկերոջ ՊՈԱԿ-ը. «Ժողովուրդ»

13:57, 03 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ և զուգահեռ գործում է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը: Պարզվում է՝ այս ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչը գույքի կառավարման վարչությունը:  Այսինքն, այն ինչ կարող է առանց որևէ դժվարության իրականացնել ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցի յուրաքանչյուր ստորադաս բաժին: Ստացվում է՝ Արման Սահակյանն ականջալուր չէ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորներին՝ լուծարել, օպտիմալացնել կրկնվող գործառույթներ ունեցող ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը: Այս հարցը, թերևս, ունի իր պատասխանը. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերը նշված ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Ստեփանյանը Արման Սահակյանի բակային ընկերն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր