00:00:00

«Ժողովուրդ». Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. իրավիճակը լարված է

13:17, 22 նոյեմբեր 2019 Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են: Առավել լարված է հատկապես այն համայնքներում, որոնցում առաջիկայում խոշորացումներ կլինեն: Խնդիրն այն է, որ համայնքների ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում է իրենով անել այն հողատարածքները, որոնք մինչեւ այժմ սեփականատերեր չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավիճակն անվերահսկելի է դառնում Մեծաձորում: Այստեղ ՀՀԿ-ական, 12 տարվա գյուղապետ Մաջիթ Ամոյանի գիտությամբ նախատեսվում է տուֆի հանքավայր շահագործել, իսկ շահագործողն էլ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է, եւ տեւական ժամանակ է, ինչ տեխնիկա են Մեծաձոր բերել հորատանցքեր փորելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին մարզպետ Սահակյանն ասել է, թե վերջին 3 տարում գյուղ չի գնացել ու այս տեղեկություններն առաջին անգամ է լսում: «Ես չգիտեմ գյուղապետն ու իր հարազատներն ինչ են արել համայնքում, բայց իմ ու իմ ընտանիքի հետ կապված տեղեկությունները աբսուրդ է: Ես գյուղ չեմ գնացել, գյուղապետին չեմ տեսել, մի անգամ պատահական եմ տեսել»,- ասել է նախկին մարզպետ Ս. Սահակյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր