00:00:00

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

23:24, 20 նոյեմբեր 2019

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության անդամները ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեցին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Կարագուլյանին: Ընտրությունը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում: Գրիգորի Կարագուլյանը 47 գիտական աշխատանքի հեղինակ է: Նրա գիտական հետաքրքրություններն են՝ եռանկյունաչափական շարքեր, օրթոգոնալ շարքեր, մաքսիմալ ֆունկցիաներ, սինգուլյար ինտեգրալներ: Գրիգորի Կարագուլյանը  2002թ. Մոսկվայի Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտում ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2019թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: Նա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ է: Գրիգորի Կարագուլյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն: Գիտական ոլորտում ունեցած նվաճումների համար Գրիգորի Կարագուլյանը պարգևատրվել է ՀՀ նախագահի մրցանակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր