00:00:00

Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ)

21:11, 20 նոյեմբեր 2019

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ տեղի ունեցավ: Եկեղեցի մտավ ադրբեջանցի մի բլոգեր, ով հայտարարեց, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը: «Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասաց նա: Ապա ադրբեջանցի բլոգերը հարցրեց՝ արդյոք իրեն հնարավորություն կտան հետո այդտեղից դուրս գալու: «Այո, ես երաշխավորում եմ»,- արձագանքեց Փաշինյանը: «Փաստ է, որ Դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»,- ասաց վարչապետը: https://www.youtube.com/watch?v=PSNNhmD1FyU&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր