00:00:00

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ

20:33, 20 նոյեմբեր 2019

ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 7-րդ հանդիպման ընթացքում երկկողմ հանդիպում եմ ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ։ Հանդիպման մեկնարկին ընգծել եմ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան՝ ուշադրություն դարձնելով 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ երկկողմ այցերին և կարևորել ՌԴ ԱԽ աշխատակազմի կողմից կազմակերպվող միջոցառումների դերը բազմակողմ համագործակցության ամրապնդման մեջ։ Նիկոլայ Պատրուշևը հրավիրեց ինձ մասնակցելու 2020 թվականի մայիսին նախատեսվող Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա 11-րդ հանդիպմանը։ Քննարկեցինք ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության պլանը, օրակարգի ընդլայնման և համատեղ արտադրությունների զարգացման ծրագրերը ու գործողությունները։ Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր