00:00:00

Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է տեղական տնտեսության զարգացման վարկային ծրագրի հարցեր

19:46, 20 նոյեմբեր 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին ու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի (Ծրագիր) թիմին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ծրագրի հետ կապված ընթացիկ հարցերը և առաջիկա անելիքները: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել վերջին ամիսներին իրականացման մասով գրանցված նկատելի առաջընթացի կապակցությամբ: Փոխվարչապետը նշել է, որ սահմանված նպատակները և գործողությունները համահունչ են կառավարության տնտեսական զարգացման առաջնահերթությունների հետ, մասնավորապես՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման և տարածքային զարգացման հնարավորությունների ընդլայնման առումով: Տիգրան Ավինյանը կարևորել է Ծրագրի արդյունավետ իրականացումը և ընդգծել է կառավարության հանձնառությունը դրա համար անհրաժեշտ կարողությունների զարգացման ուղղությամբ: Կողմերը քննարկել են նաև Ծրագրի վերակառուցման հետ կապված հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր