00:00:00

Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին

15:57, 20 նոյեմբեր 2019

Նոր Հաճնում այսօր՝ նոյեմբերի 20-ին հողին են հանձնել գազի թունավորումից մահացած տատիկին ու նրա 4 թոռներին: Հուղարկավորությանը ներկա էին ինչպես բարեկամներ, այնպես էլ ընկերներ, երեխաների համադասարանցիները, քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ երեխաները գտնվում էին տատիկի խնամակալության տակ,  նրանց հայրը, որը բնակվում էր Ուկրաինայում, նախօրեին վերադարձել է Հայաստան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում  նոյեմբերի 16-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել  է 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել  են շմոլ գազից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր