00:00:00

Նա երբեք չի խուսափել ներկայանալ քննչական մարմիններին.Սուրիկ Խաչատրյանի որդին՝ ՀՔԾ մեղադրանքի մասին

14:54, 20 նոյեմբեր 2019

«Ներկայացվել են պաշտոնական փաստաթղթեր, որ նա առողջական խնդիրներ ունի, դրանք տրամադրվել են հիվանդանոցից: Նաև խորհրդակցել ենք բժիշկների հետ, թե երբ կարող է մոտավոր վերադառնալ, ինչը փաստաբանը փոխանցել է ՀՔԾ-ին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց: «Մեր համար հիմա անհասկանալի է, թե ինչ շտապողականություն է, երբ մենք փաստաթղթեր ենք ներկայացրել, թե հայրս մոտավոր երբ կարող է ներկայանալ իրավապահներին: Իրենք լավ գիտեն, թե որտեղ է հայրս բուժվում, Հայաստանում չէ: Նա երբեք չի խուսափել ներկայանալ քննչական մարմիններին»,- ասաց նա: Սուրիկ Խաչատրյանի որդին, անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքներին, որ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ եղած ժամանակ պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել, որի արդյունքում Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող 5 մլն 132 հազար դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը, ինչպես նաև Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ, ասաց. «Այդ ամեն ինչը կպարզաբանվի այն ժամանակ, երբ հայրս կգա: Նա անպայման կգա, կներկայանա և քննությունը կպարզի՝ դա ճիշտ է, թե՝ ոչ: Ես այդ խողովակները չեմ տեսել»։ Factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր