00:00:00

Փոխվարչապետի ուշագրավ հայտարարությունը․ ինչ նանակ է նա ստացել

13:02, 20 նոյեմբեր 2019

Միակ հավելյալ տեղեկությունը, որ կարող եմ տալ, այն է, որ Ավետիք Էլոյանը դիմել է դատարան: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր խորհրդական Ավետիք Էլոյանի եւ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի միջեւ առկա հակամարտությանը: «Կոնկրետ չգիտեմ՝ ինչպես է հիմնավորվում, ենթադրում եմ, որ զրպարտության հետ կապված»,-ասաց նա: Հիմա պետք է հասկանալ, թե ինչպես վերաբերվել նման հայտարարություններին: Կարծում եմ՝ պետք է հանգիստ վերաբերվել, կտրուկ շարժումներ չանել, վերլուծել, հասկանալ, նաեւ հասկանալ տողատակերը: Որովհետեւ այն վարչությունը, որի պետն այդ նամակն ինձ ուղղել է, շուտով փակվելու է: Ուզում եմ ասել՝ բոլոր հայտարարությունների մեջ պետք չի միայն բուն հայտարարությանն ուշադրություն դարձնել, այլ նաեւ հասկանալ մոտիվները, թե ինչու է դա արվում»,-հայտարարեց Ավինյանը: Դիտարկմանը, որ քանի ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում Էլոյանի եղբոր ընկերությունում, մտավախություն չկա՞, որ կբացահայտվեն որոշակի կոռուպցիոն կապեր, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ որեւէ գործընթաց, որ տեղի է ունենում, պետք է լինի օրենքին համահունչ: Եթե կան անձինք, որ խախտել են օրենքը, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում կամ ինչ հարաբերությունների մեջ են ներկա պաշտոնյաների հետ, պետք է ենթարկվեն պատասխանատվության»: Հիշեցնենք,  որ Սարհատ Պետրոսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Էլոյանը «ստացել է բազմաթիվ պատվերներ իր պաշտոնի չարաշահման, օգտագործման շնորհիվ»։ Խոսքը, մասնավորապես, Երեւանում 71 հարկանի շենքի շինարարության մասին է։ Սրա հետ կապված Էլոյանը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին եւ պահանջում է ներողություն խնդրել զրպարտության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր