00:00:00

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են

12:49, 20 նոյեմբեր 2019

Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին են միացել նաև Հյուսիսային համալսարանի ուսանողները և դասադուլ են անում: Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ իրականացնում են նոյեմբերի 6-ից սկսած, որով իրենց բողոքն են արտահայտում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի դեմ: Նրանք այսօր հավաքվեցին ֆակուլտետի մասնաշենքում՝ երթ անցկացնելու դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Հիշեցնենք նաեւ, որ վիճահարույց օրինագծով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել ոչ պարտադիր: Որոշ դասախոսները միացել էին ուսանողների բողոքին, իսկ երկու օր առաջ իրենց բողոքների շուրջ քննարկում ունեցան նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Միաժամանակ նախարարության շենքի մոտ ՀՅԴ երիտասարդական միության անդամները շարունակում են նստացույցը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր