00:00:00

Ավինյանը դրական կարծիք ունի Վազգեն Մանուկյանի «Վերնատան» մասին

12:15, 20 նոյեմբեր 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ: Այս մասին, այսօր  Ավինյանը հայտնեց  լրագրողների հետ զրույցում: «Դրական կարծիք ունեմ, կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»,- ասաց Ավինյանը: «Վերնատուն» հասարակական-քաղաքական  ակումբի հիմնադիրը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է: Նոյեմբերի 15-ին ակումբն անցկացրել է իր առաջին հանդիպում-քննարկումը: Մամուլում տեղեկություններ կան, որ ակումբը պատրաստվում է նիստ անցկացնել նաեւ Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր