00:00:00

Օրը սկսենք խինդ ու ծիծաղով․ Մարիամ Փաշինյանը՝ փաբ կառուցելու մասին

12:01, 20 նոյեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր վերաբերյալ լրատվամիջոցների մեկի հրապարակմանը։ Խոսքը Iravunk.com-ի հրապարակումն է, համաձայն, որի ըստ կայքի տեղեկությունների Մարիամ Փաշինյանը փաբ է կառուցում։ Iravunk.com-ի ունեցած տեղեկությունների համաձայն ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը ՝ Մարիամ Փաշինյանը Երեւանում փաբ է կառուցում։ Մեր աղբյուրի տեղեկություններով, փաբը գտնվելու է փոքր կենտրոնում։ Ըստ խոսակցությունների դա Մարիամի վաղեմի երազանքն է եղել փաբ ունենալը։ Դե իսկ հիմա երազանքների իրականացման գերազանց պահն է։ Իսկ, թե ի՞նչ գումարներով է կառուցվում այն, կարծում ենք հասկանալի է: Մարիամ Փաշինյանն անդրադառնալով այս հրապարկմանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ օրը սկսենք խինդ ու ծիծաղով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր