00:00:00

«Մերսեդեսը» փախցրած ու վթարի ենթարկված տղամարդը հայտնաբերվել է․ ոստիկանության բացահայտումը

00:21, 20 նոյեմբեր 2019 Հասարակություն

Նոյեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Շենգավիթի բաժնում մեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում ընդունվեց։ Մի տղամարդ, օգտվելով այն հանգամանքից, որ «Մերսեդեսի» վարորդը մի պահ իջել է մեքենայից, փախցրել էր այն։ Հաղորդումն ընդունելուն պես ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել «Մերսեդեսը» փախցրած անձի ինքնությունը պարզելու, նրան ու մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Շուտով պարզվեց, որ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում «Մերսեդեսը» վթարվել է։ Պարզվեց նաև այն փախցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդը, որը վթարի ենթարկվելուց հետո հեռացել էր դեպքի վայրից, տարված բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր