00:00:00

Ստարտափերում կարեւոր է նաեւ կանանց եւ աղջիկների մասնակցությունը

00:30, 27 փետրվար 2018

Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանայք եւ աղջիկները փետրվարի 26-ին մասնակցեցին Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող հերթական երեկոյին՝ Geek Girls' Dinner-ին, որի թեման ստարտափերն ու տեղական էկոհամակարգն էր:   Թեմատիկ ընթրիք-երեկոյի ձեւափաչով անցկացվող այս նախաձեռնության հիմնական նպատակն է դառնալ յուրահատուկ հարթակ, որտեղ տեխնոլոգիաներով հետաքրքրված կանայք կարող ենք կիսել իրենց հետաքրքրությունները, հաստատել նոր կապեր եւ շփվել ոլորտի ներկայացուցիչների հետ:   Փետրվարյան հավաքը կայացավ Armenia Startup Academy-ի կողմից ստեղծված “հերոսների տանը”՝ Hero House-ում: Որպես խոսնակ՝ կրկին մասնակցում էին ոլորտի 4 ներկայացուցիչներ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator նախագծի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, Staff.am ստարտափի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը, Armenia Startup Academy-ի համայնքի ղեկավար Աննա Գրիգորյանը եւ ՋՋ տաքսիի ֆինանսական տնօրեն Քնարիկ Գրիգորյանը:   «Այս անգամ նախաձեռնության թեման շատ հոգեհարազատ էր բոլորին: Ելույթներում մի ընդհանրական գիծ կար, որ կանայք նույնպես մեծ ու կարւեր դեր ունեն ցանկացած ստարտափի կայացման գործում, քանի որ, օրինակ, ավելի ուշադիր են մանրուքների նկատմամբ, մի քիչ ավելի համառ են ու պարտաճանաչ: Իսկ նման որակները միայն նպաստում են տեխնոլոգիաների մեր ժամանակներում կայանալուն եւ հաջողության հասնելուն», - նշում է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:   Ընթրիքի սնունդը նույնպես հայկական ստարտափի կողմից էր՝ Personal Chef Armenia-ից, իսկ գինիները նաեւ խորհրդանշական էին. ՏՏ աղջիկներն ու կանայք սպիտակ “Զաբել” էին համտեսում, որը կրում է Կիլիկիայի հայ թագուհու, ինչպես նաեւ 20-րդ դարի հանրահայտ գրող Զաբել Եսայանի անունը:   Girls in Tech-ը աշխարհում ավելի քան 60 մասնաճյուղ ունեցող ցանց է, որի գլխավոր առաքելությունն է ընդլայնել կանանց տեղն ու դերը տեխնոլոգիաների, առաջնորդության եւ գործարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր