00:00:00

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում

02:27, 16 նոյեմբեր 2019 Աշխարհ

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի սկզբին պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը»,-գրում է CNN Turk լրատվականը: Տվյալների համաձայն՝ Պուտինը  Թուրքիայի նախագահի հետ կքննարկի «Թուրքական հոսք» գազատարի կառուցման աշխատանքների ավարտը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր