00:00:00

Իշխող քաղաքական ուժի ներկայացրած առաջարկը խորհրդարանական ընդդիմությունը մերժեց

16:00, 13 նոյեմբեր 2019 Հասարակություն

Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորներն ընդունել են գործող օրենքների մի շարք լրացումներ և փոփոխություններ, այդ թվում՝ «Ընդերքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 92, միաձայն); Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 96, միաձայն); Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 98, միաձայն); «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկի առաջարկած՝ «Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, սակայնն չընդունվեց: Այն նախատեսում էր խորհրդարանի ղեկավարին համապատասխան լիազորություններով օժտել հանրապետության Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու համար։ Օրենսդրական փաթեթին դեմ էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները, իսկ նրանց գործընկերները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ձեռնպահ մնացին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր