00:00:00

Ռուսները միշտ հետաքրքիր ժամանակաշրջաններում են հայտնվում. Ն. Դիլբարյան

16:48, 02 ապրիլ 2018 Քաղաքականություն

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը գտնում է, որ Հայաստանում ռուսական զինված ուժերի առկայությունն անհեթեթություն է: «Բայց եթե ներկա է, էլի պիտի քաղաքակրթության սահմաններում լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս ընդգծեց՝ Ռուսաստանը գրավում է այնքան, ինչքան նրան թույլ են տալիս: Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով էլ՝ սա վտանգավոր է, ու սրա առկայությունն էլ ցույց է տալիս, որ իշխանության մոտ կա անհանգստություն: «Կարծում եմ, որ փոխադարձ անհամաձայնություն կա այս հարցի շուրջ: Ես հիշում, որ հոկտեմբերի 27-ից հետո էլ «Ալֆա» ջոկատը հայտնվեց և շրջափակեց Ազգային ժողովը...ընդհանրապես ռուսները միշտ հետաքրքիր ժամանակաշրջաններում են հայտնվում՝ իրենց տագնապների ու իշխանության տագնապների ժամանակ: Բայց այսօր՝ 21-րդ դարում, անհնար է, որ առանց իշխանությունների համաձայնության հայտնվեին այդ ուժերն այստեղ»,-հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր