00:00:00

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ոլորտում համագործակցության արձանագրություն են ստորագրել

20:19, 07 նոյեմբեր 2019 Աշխարհ

Բաքվում ավարտվել է Բարձր մակարդակի ադրբեջանա-թուրքական ռազմական երկխոսության 12-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը՝ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև պարզվել են ապագայի համար համատեղ գործունեության ուղղություններն ու համաձայնեցվել է 2020 թվականի գործողությունների պլանը: Նիստի արդյունքում ստորագրվել է արձանագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի գլխավոր շտաբի միջև: Այս ձևաչափով հաջորդ նիստը ծրագրվում է անցկացնել հաջորդ տարի Թուրքիայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր