00:00:00

Պուտինը քննարկվել է Արեւելյան Գութայի (Սիրիա)՝ սահմանի  գլխավոր պատվարի իրադրությունը

22:26, 26 փետրվար 2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 26-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին,լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Քննարկվել է Արեւելյան Գութայի (Սիրիա) իրադրությունը: Էական անհանգստություն է հայտնվել ահաբեկիչների շարունակվող սադրիչ գործողությունների կապակցությամբ»,-ասել է նա: «Նշվել է նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 2401 բանաձեւի կատարման կարեւորությունը»,-հավելել է Պեսկովը:Արեւելյան Գութան ծայրահեղականների եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զինված հակառակորդների պահպանվող գլխավոր պատվարներից մեկն է: Վերջին օրերին հաղորդումներ էին ստացվում զինյալների դիրքերի գնդակոծումների ակտիվացման մասին, այդ թվում՝ օդից: Սիրիական ընդդիմության կողմնակիցներն իրենց կողմից պնդում են, որ գնդակոծումների հետեւանքով լրջորեն տուժում է խաղաղ բնակչությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը, նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր