00:00:00

«150 ժամը լրացել է, սակայն ահաբեկիչները դեռ այնտեղ են». Էրդողանը պատրաստվում է Պուտինի հետ քննարկել Սիրիայի հարցը

17:17, 07 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի իրականացման հարցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
«Լրացել է 150 ժամը, որը նշված էր Ռուսաստանի հետ հուշագրում, սակայն ահաբեկիչները դուրս չեն եկել այդ գոտուց: Նրանք դեռևս հարձակվում են, իսկ «Սիրիայի ազգային բանակ»-ը պատասխանում է նրանց: Այսօր նրանք 11 զոհ ունեն: Մենք, ինչ է, լռե՞նք: Մենք, իհարկե, կպատասխանենք և հաջողությամբ կավարտենք սա: Ես մտադիր եմ այս հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր