00:00:00

Մեծ Բրիտանիայում կալանավորել են մի տղամարդու բեռնատարում 15 մարդ հայտնաբերելուց հետո

16:40, 07 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ուիլթշիր կոմսության իրավապահ մարմինները կալանավորել են մի տղամարդու՝ երկիր անլեգալ մուտք գործողներին օժանդակություն ցուցաբերելու կասկածանքով, բեռնատարում 15 մարդ հայտնաբերելուց հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Իրավապահ մարմինները, տեղեկություն ստանալով «բեռնատարի մասնակցությամբ կասկածելի գործունեության» մասին խճուղու վրա, ժամանել են դեպքի վայր եւ հայտնաբերել 15 մարդու «փոխադրամիջոցի հետեւի մասում»։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ «նրանք բոլորը 16 տարեկանից մեծ են»։ Բուժզննումից հետո նրանցից մեկը հոսպիտալացվել է։ «Բացի այդ, մոտ 50 տարեկան մեկ տղամարդ կալանավորվել է երկիր անլեգալ մուտք գործել ցանկացողներին օժանդակելու կասկածանքով եւ տարվել է Սուինդոնի ոստիկանական բաժանմունք՝ լրացուցիչ հարցաքննման»,- ասվում է ոստիկանության հայտարարությունում։ Միջադեպը տեղի է ունեցել միգրանտների զանգվածային մահվան հետաքննության ֆոնին, որոնք հայտնաբերվել էին Բրիտանիայում բեռնատարի մեջ։ Էսեքս կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին հայտնաբերել էր 39 մահացած մարդու փոխադրամիջոցում, որը երկիր էր եկել Բելգիայից։ Մեկ շաբաթ անց իրավապահները տեղեկացրին, որ մահացած միգրանտները Վիետնամի քաղաքացիներ էին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր