00:00:00

Ստեփանակերտում առաջին անգամ Այվազովսկու կտավների ցուցահանդես կկազմակերպվի

22:23, 01 ապրիլ 2018 Մշակույթ

Մայիսի 28-ին Ստեփանակերտի պատկերասրահում առաջին անգամ կկազմակերպվի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդեսը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանը: «Ներկայացվելու են մեծ նկարչի օրիգինալ կտավները՝ բերված Հայաստանի ազգային պատկերասրահից»,- ավելացրել է Դանիելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր