00:00:00

Որ ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, պարզ է, բայց որ դպրոցներում էլ կան, դա պրոբլեմ է. Փաշինյան

11:46, 31 հոկտեմբեր 2019

Դպրոցներում էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման շնորհիվ գերբեռնված դպրոցների թիվը կրճատվել է մոտ 50 տոկոսով, իսկ թերբեռնվածների թիվը՝ 60 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դպրոցն իր լիցենզիայից ավելի չի կարողանում աշակերտ ընդունել: Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս դրական փորձը Հայաստանի մյուս քաղաքների ու համայնքների վրա էլ են տարածելու: Նա նշեց, որ այս ոլորտում կամային որոշում են կայացրել: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դրա համար էլ աղմուկ-աղաղակ էր այդ համակարգի ներդրման ժամանակ: Այսինքն այնպիսի ոլորտներում մենաշնորհներ ունենք, որ նույնիսկ դժվար է պատկերացնել: Որ ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, դա պարզ էր, բայց որ դպրոցներում էլ մենաշնորհներ կան, դա պրոբլեմ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր