00:00:00

Սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը, կուլմինացիան. Փաշինյանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձեւի մասին

11:18, 31 հոկտեմբեր 2019

Նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչները պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ. Սա շատ կարեւոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ անշուշտ նոր թափ կհարղորդի այդ գործընթացին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել Սփյուռքում եւ տվյալ դեպքում ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ աշխատել են Ցեղասպանության ճանաչմանը հասնելու  համար ԱՄՆ-ում եւ տարբեր երկրներում: Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, որովհետեւ ԱՄՆ գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակում ճանաչել էին Ցեղասպանությունը: Սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը, կուլմինացիան»,-ասաց նա: Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին, եւ ընդհանրապես Պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել այդ բանաձեւին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր