00:00:00

Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ալիեւի հետ

23:35, 30 հոկտեմբեր 2019

Հուշագիրը, որը ստորագրել են Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները, իրագործվում է ոչ առանց դժվարության, բայց տեսնում ենք, որ դա, հավանաբար, խաղաղություն հասատելու եւ Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու միակ միջոցն է»,- ասել է Շոյգուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ «Ռուսաստանն այսօրվա դրությամբ ձեռք է բերել հսկայական փորձ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ «Փորձ, որը մենք պատրաստ ենք կիսել մեր գործընկերների հետ։ Դա վերաբերում է ե՛ւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերին, ե՛ւ հումանիտար աջակցությանը՝ ականազերծմանը, բուժօգնությանը եւ շատ այլ բաների»,- թվարկել  է նա։ Անդրադառնալով կոալիցիոն ռազմաշինությանը՝ Շոյգուն նշեց, որ օրակարգն այստեղ «բավական լայն է»։ «Համագործակցությունը զարգանում է ըստ պլանի, որը մենք միասին դիտարկում ենք եւ հաստատում»,- ասել է գերատեսչության ղեկավարը։  Ալիեւը չորեքշաբթի ընդունել է ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներին, որոնք ժամանել են Բաքու՝ մասնակցելու Համագործակցության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ ընդունել են հուշագիր Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ գործողությունների մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր