00:00:00

Հայ աստղագետն օգնել է գիտնականների միջազգային թիմին եզակի մոլորակ հայտնաբերել

23:24, 30 հոկտեմբեր 2019

Գիտնականների միջազգային խմբին՝ աստղագետ Տիագո Կամպանտեի գլխավորությամբ, հաջողվել է արտասովոր էկզոմոլորակ հայտնաբերել HD 212771 և HD 203949 կարմիր աստղերի շուրջ։
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, գիտնականները մտադիր էին հասկանալ, թե ինչպես է HD 203949 աստղի էկզոմոլորակը խուսափել կլանումից աստղի ընդլայնման ժամանակ։ Նշվում է, որ ընդհանուր թվային մոդելավորումը թույլ է տվել ենթադրել, որ աստղի ընդլայնումը կարող էր դուրս բերել մոլորակը իր նախնական ուղեծրից, որում այն գտնվում է ներկայում։
Հետազոտության համահեղինակներից մեկը Պորտուի Աստղագիտության և տիեզերական գիտությունների ինստիտուտի (Պորտուգալիա) մասնագետ Վարդան Ադիբեկյանն է։ Վերջինս նշել է, որ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ աստղերն ու դրանց մոլորակները ոչ միայն ձևավորվում, այլև զարգանում են միասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր