00:00:00

Փոխգնդապետին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողի փաստաբանը՝ Վայոց Ձորի մարզպետ

22:55, 30 հոկտեմբեր 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Արարատ Գրիգորյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին հարցը։ Արարատ Գրիգորյանը մարզպետի պաշտոնում փոխարինելու է հրաժարական ներկայացրած Տրդատ Սարգսյանին։ Վերջինս, հիշեցնենք հրաժարական էր ներկայացրել Փաստը, որ Արարատ Գրիգորյանը նշանակվելու է Վայոց Ձորի մարզպետ առաջացրել է մարզի բնակիչներից շատերի վրդովմունքը։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Արարատ Գրիգորյանը հանդիսանում է փոխգնդապետին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված արդեն նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանը։ Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ քննչական կոմիտեի, 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր